Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Սոֆիա Բաղրամյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 13 միավոր: Նշենք, որ Սոֆիան նաև դարձել է արագ շախմատի արծաթե մեդալակիր:
Մանվել Վարդանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:

