ԱԺ անցած ՔՊ-ականները իրենց ճակատին կրում են ԲՀԿ-ի գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հանրապետության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել է խորհրդարանական ընտրություններում 50 հազար ձայն գողանալու մեջ:

«Այնտեղ նստած յուրաքանչյուր մարդ՝ իշխանության ներկայացուցիչ, ճակատին կրում է 50 հազար գողացված ձայների դրոշմը: Դա ապացուցված է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ իշխանության լեգիտիմության հարցը կապված է հենց այդ գողացված ձայների հետ: «Մեզ համար կարևոր է լեգիտիմությունը և ձայների ընդհանուր քանակի լեգիտիմությունը: Կա 50 հազար գողացված ձայն: Դա ապացուցված է»,- ասել է նա:

Կարապետյանն ընդգծել է, որ իր կարծիքով՝ խոսքը ոչ թե ապագա հնարավոր դատական որոշման, այլ մի փաստի մասին է, որն արդեն ստացել է հանրային գնահատական: «Այնպես չէ, որ դատական գործընթաց սկսվի, և 6 տարի անց ապացուցեն, որ նման բան չկա: Ապացուցված է, որ 50 հազար ձայն նրանք ցերեկով գողացել են Հայաստանի քաղաքացիներից»,- հայտարարել է նա:

Մեկնաբանելով Ազգային ժողովում հնարավոր աշխատանքը և հնարավոր բախումների մասին հայտարարությունները՝ Կարապետյանը նշել է, որ քաղաքական պայքարը կարող է բարդ լինել. «Կապրենք՝ կտեսնենք՝ ով ում, ինչպես և ինչու»,- ասել է նա:

Նա հայտարարել է, որ կուսակցության նպատակն է փոփոխություններ իրականացնել և բարելավել քաղաքացիների կյանքի որակը: «Մենք հակված ենք հանրային գլխավոր նպատակի իրագործմանը՝ փոփոխություններ բերելուն, ինչպես նաև մեր պայքարով մարդկանց կյանքը մշտական հիմունքներով բարելավելուն»,- նշել է Կարապետյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ կուսակցությունը շահագրգռված չէ փողոցային դիմակայությամբ, սակայն պատրաստ է շարունակել պայքարը տարբեր ձևաչափերով: «Մենք չենք ուզում փողոցային հայտարարություններ, որովհետև երեխաներ են նայում, ընտանիքի անդամներ: Սակայն մեր հանրության սպասելիքները, որոնք մենք պետք է արդարացնենք, դրանց համար պատրաստ ենք բավականին լայն ձևաչափերի»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում։