Տչուամենին կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը
Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին փոխհամաձայնության են եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, հաղորդում էր հանրահայտ ինսայդեր Բեն Ջեյկոբսը։
Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Մինչև 2031 թվականը նախատեսված նոր պայմանագրով նրա տարեկան աշխատավարձը կկազմի 13 միլիոն եվրո։
Տչուամենիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ. ամառ.։ Նա 2022 թվականից էր խաղում «Ռեալում»:

