Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից։
Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է քաղաքի ջրամատակարարումը։
««Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

