Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ

Լուրեր

07.07.2026 | 19:12
Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
07.07.2026 | 18:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ Հայաստան-ԵՄ օրակարգը
07.07.2026 | 18:24
«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:19
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումն անվճար տոմսերով է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
07.07.2026 | 17:40
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
07.07.2026 | 17:32
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07.07.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:22
Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:15
Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել անգլիական «Սանդերլենդի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Իրոք հպարտ եմ ինձանով։ Մարզիչներն ու ամբողջ անձնակազմը շատ են օգնել ինձ այս մրցաշրջանում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, որն աջակցում և մոտիվացնում է ինձ։ Ես ունեցել եմ հիանալի հնարավորություններ և փորձ։ Հուսով եմ, որ նոր մրցաշրջանում դրանք կլինեն ավելի շատ»,- նշել է 18-ամյա հարձակվողը։

Ավելի վաղ Ֆինն Գերագուսյանը ճանաչվել էր «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ ավարտված մրցաշրջանում։ Անցյալ մրցաշրջանում նա «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մարտի 29-ին Գերագուսյանը նաև նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Բելառուսի դեմ Երևանում կայացած ընկերական հանդիպմանը (1:2), որում փոխարինման էր մտել 64-րդ րոպեին։