Սամվել Կարապետյանի ասած «ուժեղ հավաքը» կրկեսում արեցին, ընդդիմությունը չի կարող փողոց գեներացնել․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու որոշումը սպասելի էր, իսկ մինչ այդ տեղի ունեցած գործընթացները բուռն գործունեության իմիտացիա էին։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմության քայլերն ու առաջիկա խորհրդարանի աշխատանքներից ակնկալիքները։

«Ես բազմիցս նշել եմ, որ վստահ էի, որ վերցնելու են մանդատները, և այս ողջ Սահմանադրական դատարանի և ընտրությունների շուրջ աղմուկը զուտ, կարելի է ասել, բուռն գործունեության իմիտացիա էր, որից հետո պետք է վերցնեին մանդատները, և այդ մանդատների վերցնելն էլ դեռ մեկնաբանում են, որ շատ ծանր որոշում են կայացրել, գնալ դժվար ճանապարհով և վերցնել մանդատները»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չունի փողոցային պայքարի ռեսուրս, և դրա վկայությունն այն էր, որ նրանց հետընտրական հանրահավաքը կայացավ ոչ թե հրապարակում, այլ կրկեսի դահլիճում։

Պատգամավորի գնահատմամբ՝ նոր խորհրդարանում ձևավորվել է երկու հակադիր բևեռ, որոնցից մեկի նպատակը պետականության ամրապնդումն է, իսկ մյուսինը՝ իշխանափոխությունը։

«Ընտրության արդյունքում հայտնվել է երկու թև․ մեկը՝ մեր իշխող կուսակցությունը, որը Հայաստանի անկախության և բարեկեցության համար է իր հիմնական պայքարը մղում, այսինքն՝ և՛ իրական Հայաստանի այս ողջ փիլիսոփայության արդյունքում մեր անկախ պետությունն ունենալն ու իր ինքնիշխանությունը հնարավորինս ամրապնդելը, և մյուս թևը, որը զուտ ընդդիմադիր է իշխող կուսակցությանը, սակայն օրակարգում որպես այդպիսին որևէ գլոբալ հարց ինքը չի դնում։ Իրենց միակ օրակարգը հետևյալն է՝ հեռացնել ժողովրդի իշխանությանը, վերցնել հետ ժողովրդի ընտրելու իրավունքը և, ուղղակի, կարելի է ասել, զավթել Հայաստանի Հանրապետության իշխանությունը»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կենդանաբանական այգուց առյուծների և վագրերի առգրավմանը և դրա քաղաքական ենթատեքստին՝ Ծովինար Վարդանյանը հորդորեց չշեղվել քրեական գործի հիմնական էությունից։

«Եկե՛ք առյուծով կամ քնած առյուծներով չշեղենք այն հիմնական պատճառը, ինչու է Գագիկ Ծառուկյանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, որովհետև, կարծում եմ, այդ պատճառները շատ ավելի լուրջ են։ Նկատի ունենալով՝ ինչի հետևից էին գնացել, և այո՛, եթե արդյունքում նաև հայտնաբերվել են կենդանիներ, որոնք, ենթադրենք, օրենքի պահանջին համապատասխան չեն պահվում, կամ կենդանիներ, որոնք սպանված են, և պետք է ապացուցվի, որ դա ապօրինի որսի արդյունք է, թե օրինական, այս մասով չշեղվենք, որովհետև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված փողերի լվացման մասով»,- ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ որոշ գործիչներ քաղաքական դաշտը դիտարկում են որպես հանցանքներից թաքնվելու և հետագայում քաղաքական հետապնդումների մասին հայտարարելու հարթակ։

«Նրանք շատ լավ գիտեն իրենց գործած հանցանքները և քաղաքական դաշտը, դա լավագույն տեղն է թաքնվելու և հետո ասելու, որ քաղաքական բռնաճնշումներ են։ Այս մարդիկ գիտակցաբար, իրենք գիտեն, չէ՞, իրենք ինչ են արել, քաղաքական հովանոցի տակ թաքնվում են, սա դարձել է ավանդույթ»։

Ի պատասխան դիտարկմանը, թե ինչու են աղմկահարույց քրեական գործերը հարուցվում հենց քաղաքական սրացումների շրջանում, Ծովինար Վարդանյանը նշեց, որ քրեաօլիգարխիկ համակարգի վերացումը «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր նախընտրական խոստումներից է, և դրա իրագործումը պահանջում է ժամանակ՝ հաշվի առնելով նաև համավարակի և պատերազմի առաջացրած մարտահրավերները։

«Քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելը մեր նախընտրական խոստումներից, երևի թե, ամենակարևորներից է եղել, որովհետև չի կարող նման հիվանդությունը տարածվել Հայաստանի Հանրապետությունում, որն էլ խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությունը և նրա անկախությունը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ իրավապահ համակարգն ավելի ակտիվ է գործելու, քանի որ դա նաև հանրային պահանջ է։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ըստ պատգամավորի, տեղի կունենա օգոստոսի սկզբին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան