Ուկրաինական ԱԹՍ-ներն Ազովի ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմի» 8 լցանավերի

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի լույս 7-ի գիշերը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը միաժամանակ հարվածել են ռուսական ութ լցանավերի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին, գրում է The Insider-ը։

Նա նշել է, որ լցանավերը հարձակման են ենթարկվել Ազովի ծովում։ Բրովդին հրապարակել է հարվածների տեսանյութը և ներկայացրել խոցված յոթ լցանավերի անունները՝

Վեներա-3 (IMO: 9599353)
Սանար-1 (IMO: 9332389)
Սանար-17 (IMO: 9640554)
Կլիմեն (IMO: 9376593)
Մորաքույրներ (IMO: 9540352)
Ալեքսեյ Սավրասով (IMO: 9645061)
Պենելոպա (IMO: 9540364):

Ութերորդ լցանավի անունը չի պարզվել։ Բոլոր թվարկվածները ռուսական դրոշի ներքո են եղել։ Հարվածի տակ են հայտնվել նաև մեկ բեռնատար նավ ու մեկ լաստանավ։

Բրովդին իր գրառման մեջ այս հարձակումն անվանում է «Ղրիմի համար բենզինի պայքար». ակնհայտ է, որ դրանք վառելիք էին տեղափոխում բռնակցված թերակղզի, որտեղ ներկայում բենզինի պակաս կա։

Հարձակման պահին լցանավերի ճշգրիտ գտնվելու վայրը պարզ չէ. իրական ժամանակում դրանց գտնվելու վայրը փոխանցող տրանսպոնդերներն անջատված են եղել։ Starboard Maritime Intelligence-ի տվյալների համաձայն՝ ամենավերջին AIS տվյալները «Մորաքույրներ» լցանավից են։ Հուլիսի 6-ի երեկոյան այն հայտնվել է ռադարի էկրանին Եյսկի մոտակայքում։ Քաղաքի նավահանգստում նավթային տերմինալ կա։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նավերի վրա հարձակումների մասին հաղորդագրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի