Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն

Լուրեր

04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են Դաղստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի  արևմտյան երթուղու զարգացման վերաբերյալ եռակողմ արձանագրություն․ գրում է kommersant.ru-ն։

2026 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային վարչակազմերի ղեկավարների հանդիպումը։

Ռուսական կողմը ներկայացրել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը, իրանական պատվիրակությունը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Ջաբարալի Զաքերին, իսկ ադրբեջանական կողմը՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը։

Բանակցությունների մասնակիցները նշել են բեռնափոխադրումների դրական աճը։ Օլեգ Բելոզյորովի խոսքով՝ ընթացիկ տարվա հունիսին Աստարայի սահմանային անցակետով տարանցման ծավալները զգալիորեն աճել են։

«Հունիսին Աստարայով տեղափոխվել է 555 TEU (քսանֆուտանոց համարժեք կոնտեյներ), ինչը 3,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 47,5 հազար տոննա, ինչը 50 տոկոս աճ է։ Բացի այդ, 2026 թվականի առաջին կիսամյակում դեպի հարավ հիմնական բեռնատեսակներով փոխադրվել է 264 հազար տոննա բեռ, ինչը մոտ 27 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- հայտարարել է ՌԺԴ-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Աստարայով Իրան է արտահանվել 65 հազար տոննա հացահատիկ, ինչը ավելի քան չորս անգամ գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը։

Հանդիպման արդյունքներով ստորագրված արձանագրությամբ երեք կողմերը վերահաստատել են երթուղու առևտրային գրավչությունը հետևողականորեն բարձրացնելու պատրաստակամությունը։ Նրանք նաև համաձայնեցրել են հետագա համագործակցության սկզբունքները, որոնց առանցքում կլինի թվային տրանսպորտային միջանցքի ձևավորումը։ Դրա համար նախատեսվում է միավորել տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգերը և աստիճանաբար հրաժարվել բեռնափոխադրումների թղթային փաստաթղթաշրջանառությունից։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին անցնում է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան–Պարսից ծոց–Հնդկաստան ուղղությամբ։ Հիմնական տրանսպորտային հանգույցներն են Աստրախանը, Մախաչկալան (Ռուսաստան), Բաքուն (Ադրբեջան), Ռեշտը և Բենդեր-Աբբասը (Իրան)։ Երթուղում կիրառվում են փոխադրումների տարբեր տեսակներ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և համակցված։