Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է

Լուրեր

04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով Բելգորոդում վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ Սանկտ Պետերբուրգում բռնկվել է նավթային տերմինալը․ գրում է meduza.io-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 4-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 18 մարզերի,  Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։

Բելգորոդում, ըստ տեղական իշխանությունների, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, սակայն չի նշվում, թե կոնկրետ որոնք։ Հաղորդվում է նաև, որ քաղաքում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խափանումներ են առաջացել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Осторожно, новости» լրատվամիջոցը, հղում անելով Բելգորոդի բնակիչներին, հայտնում է, որ քաղաքի մի քանի թաղամասերում էլեկտրականությունը անջատվել է։ «Пепел Белгород» ալիքը գրում է, որ հրթիռային հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Луч» ջերմաէլեկտրակայանում, իսկ Բելգորոդն ու հարակից բնակավայրերը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են։ Ըստ նույն աղբյուրի՝ հրթիռային հարվածներ են հասցվել քաղաքի բոլոր հիմնական էլեկտրական ենթակայաններին։

Հարձակման են ենթարկվել նաև Սանկտ Պետերբուրգն ու Լենինգրադի մարզը։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը դեռևս չի հայտնել հարվածների հետևանքների մասին։ Նա միայն հաստատել է լայնածավալ հարձակման փաստը, զգուշացրել բջջային ինտերնետի հնարավոր խափանումների մասին և բնակիչներին կոչ արել չլքել իրենց տները։

Տեղական «Бумага» հրատարակությունը հայտնում է, որ քաղաքում լսվել են պայթյուններ և տեսանելի են եղել ծխի սյուներ։ Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհվել է Կիրովի շրջանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը։ Այդ նույն օբյեկտում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև հունիսի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման օրը։

Astra հրատարակությունը, վերլուծելով սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը, նույնպես եկել է այդ եզրակացության։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է այրվում նավահանգստի հարակից երկաթուղային գծերում գտնվող երկաթուղային ցիստեռնը։

Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը գտնվում է Մեծ Սանկտ Պետերբուրգի նավահանգստի անմիջական հարևանությամբ և օգտագործվում է երկաթուղային, խողովակաշարային և ծովային տրանսպորտի միջև նավթի և նավթամթերքների փոխաբեռնման համար։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ մարզի երկնքում խոցվել է 67 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ բեկորներն ընկել են Վիսոցկ նավահանգստի շրջանում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի