Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը, որի տվյալներով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը միջամտել է 1,4 մլն դրամի պարտքի շուրջ մասնավոր վեճի լուծմանը՝ պարտապանին պարտավորեցնելով գումարը փոխանցել իրեն։ Մեղադրանք է առաջադրվել նաև քրեական ենթամշակույթին հարող մեկ անձի։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ն ստանձնել է 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը։

Մասնավորապես՝ Պ․Գ․-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու դիմաց Դ․Գ․-ին 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը Դ․Ա․-ի կողմից չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու նպատակով, որից հետո Ջ․Ա․-ն Դ․Ա․-ին հրահանգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը նշված գումարը վերադարձնել Դ․Գ․-ին։

Այնուհետև, Ջ․Ա․-ն տեղեկանալով, որ Դ․Ա․-ն իր կողմից ստանձնած պարտավորությունները չի կատարել, ներգրավելով քրեական ենթամշակույթին հարող անձ հանդիսացող Ա․Գ․-ին, 2026 թվականի հունվարի 16-ին իրեն պատկանող ռեստորանային համալիրում կազմակերպել է հավաք, որի ընթացքում Ա․Գ․-ի միջնորդության արդյունքում Դ․Ա․-ին իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար տրվել է 7 ամիս ժամանակ՝ պարտավորեցնելով նրան նշված գումարը որպես անօրինական օգուտ փոխանցել Ջ․Ա․-ին։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) և Ա․Գ․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել Է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Ջ․Ա․-ի և Ա․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։