Չերևացող սեկցիաները` վարորդներին շփոթության մեջ գցելով եկամուտ ստանալու աղբյուր

Լուրեր

06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Խորենացի-Մաշտոց խաչմերուկը վարորդները համարում են ամենաեկամտաբեր լուսացույցով խաչմերուկը: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նշում է՝ յուրաքանչյուր մեկ րոպեում այստեղ մեկ խախտում է գրանցվում: Եղել են դեպքեր, երբ մեկ լուսացույցի շրջանի ժամանակ իրար հետևից տասը մեքենա է անցել՝ սեկցիայի չերևալու պատճառով:

Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ իրենց կողմից Ճանապարհային ոստիկանությանն ուղարկվող ցանկացած գրություն իր հետ ունենում է երեքից ավելի լուծման տարբերակներ: Լրացուցիչ սեկցիայի խնդրի լուծման ձևեր ևս առաջակվել են. «Զարգացած երկրներում յուրաքանչյուր երթևեկելի գոտի ունի իր առանձնացված լուսացույցը: Դա հնարավո՞ր է մեզ մոտ անել, հնարավոր է, կանե՞ն, բնականաբար չեն անի: Մենք առաջարկեցինք՝ միայն սեկցիաների համար առանձին լուսացույց տեղադրվի, կրկին չստացվեց, ասեցինք՝ հիմա փակ է, ամբողջությամբ թող կարմիր լինի, ասեցին՝ դա հակասում է օրենքին, որովհետև երկու կարմիր կլինի: Իսկ ի՞նչ տարբերություն երկու կարմիր, թե երկու կանաչ: Անցած տարի, երբ մենք ճանապարհային ոստիկանություն շատ անգամներ դիմեցինք, փոփոխություններ արվեցին: Մի քանի լուսացույցի կողքերը սպիտակ լույսեր ավելացրին, օրինակ՝ Օպերայի հատվածում, Հաղթանակ կամրջի հատվածում: Հետաքրքիրը որն է՝ ավելացրին այնպիսի հատվածներում, որտեղ շատ խախտումներ չկային: Եվ նույն այս խաչմերուկում ինչո՞ւ չի ավելացված»,- տարակուսում է Սերգեյ Ղահրամանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մարինե Խաչատրյան