Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին

Լուրեր

23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
Բոլորը

Քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ շարունակվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի համար համատեղ  հայտարարությունում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ փաստացի խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։

«Մենք միակողմանի քայլեր ձեռնարկեցինք՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունն իրականություն է»,- ասել է նա։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։

«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր ԵՀ նախագահի և նրա պատվիրակության հետ քննարկեցինք շատ լայն և համապարփակ օրակարգ։ Եվրամիությունն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին։ Միաժամանակ, Ադրբեջանը նաև Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշել է նա։

Ալիևը հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահի՝ չորս տարի առաջ Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի բնական գազի արտահանումը ԵՄ անդամ երկրներ, ըստ նրա, աճել է շուրջ 65 տոկոսով։ Ներկայում գազի արտահանման կեսը գնում է ԵՄ անդամ երկրներ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ անդամ 10 պետություն բնական գազ է ստանում Ադրբեջանից, և կա հետագա ընդլայնման ներուժ, հավելել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ  Բաքվի հարաբերությունների նոր ոլորտներից մեկը վերականգնվող էներգիայի ոլորտն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի