Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայկական խորհուրդ» կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի եթերում վերլուծել է հետընտրական իրավիճակը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումներն ու դրանցից բխող քաղաքական սցենարները, ինչպես նաև Ռուսաստանի հետագա քայլերն ու Հայաստանի անելիքները։

Անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելուն՝ Քոչինյանը նշել է, որ կա երկու հիմնական սցենար։

Առաջին սցենարով՝ ՍԴ-ն կարող է որոշում կայացնել մի քանի տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ «Այդ պարագայում 99,9%-ով ԲՀԿ-ն կանցնի, որովհետև իրենց մի քանի տասնյակ ձայն է պակասում։ Դա նշանակում է՝ կա երկու սցենար. կա՛մ ՔՊ-ն ունենում է 3/5-րդի մեծամասնություն, կա՛մ պարզ մեծամասնություն։ Պարզ մեծամասնությունը բավական է կառավարություն, վարչապետ, բյուջե և նմանատիպ այլ նշանակումներ ու որոշումներ կայացնելու համար։ 3/5-րդի մեծամասնությունն անհրաժեշտ է ինչ-ինչ սահմանադրական մարմինների ղեկավարներ նշանակելու և ինչ-ինչ օրենքներում փոփոխություններ մտցնելու համար», – պարզաբանել է նա։

Քոչինյանի համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանում իր քաղաքական նպատակներին չի հասել և այժմ կդիմի ճնշումների սրմանը։

«Ռուսաստանում համարում են՝ զառը նետված է։ Իրենք իրենց համար որոշումը կայացրել են և գնալու են Հայաստանի հետ էսկալացիայի, հետզհետե սրման ճանապարհով։ Ըստ էության՝ իրենց պլան-մաքսիմումը չստացվեց՝ Հայաստանում անել իշխանափոխություն և իրենց հաճելի իշխանություններին բերել թատերաբեմ։ Իրենց պլան-մինիմումը մասնակի ստացվեց, որովհետև իրենք հույս ունեին, որ ոչ միայն 2/3-ը չի ստացվի, այլև 3/5-րդը կկարողանան թույլ չտալ»։

Քաղաքագետը նշում է, որ Մոսկվան կշարունակի կիրառել տնտեսական ճնշման գործիքակազմը, ինչպես արել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեպքում։ «Նրանք գնում են այդ նույն տնտեսական առճակատման, առևտրային պատերազմների ճանապարհով, երբ սկսում են արգելել ներմուծումն իրենց երկիր, երբ սկսում են գործիքայնացնել գազը և էներգետիկայի այլ միջոցները»։

Վերլուծելով ընտրությունների արդյունքները՝ Արեգ Քոչինյանը կտրուկ գնահատական է տվել․ 

«Մենք մեզ հետ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում 500 հազար մարդ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընտրել է Ռուսաստանը։ Նրանք շատ լավ հասկացել են, որ գնալով ընտրությունների՝ իրենք ընտրում են կա՛մ Հայաստանի Հանրապետությունը, կա՛մ Ռուսաստանի Դաշնությունը, և իրենք ընտրել են Ռուսաստանի Դաշնությունը։ 500 հազար հոգին ընտրել են պետության և չպետության միջև՝ չպետությունը։ Այդ 500 հազար հոգուց մի մասը, այո, ձեր նշած պատճառաբանությամբ է՝ ատելով Նիկոլ Փաշինյանին։ Նրանց մի մասն ընտրակաշառք է վերցրել, բայց, ի վերջո, նրանք իմացել են, որ ընտրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև»։

Խոսելով իշխանության հայտարարած «քրեաօլիգարխիայի ապամոնտաժման» մասին՝ Քոչինյանը թերահավատություն է հայտնել։ «Ես մեծ հույսեր չունեմ, որ անգամ այս անգամ իշխող ուժը գնալու է այդ վիրահատական մեթոդներով իրավիճակը կարգաբերելու, որովհետև իրենք դա անելու համար ունեին 8 տարի։ Բոլորը գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանն ով է, ինչ է արել ու որտեղ է գտնվում։ Բոլորը գիտեն՝ Գագիկ Ծառուկյանն ով է, ինչ է արել ու որտեղ է գտնվում»։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի առջև ծառացած ամենամեծ խնդիրը ժողովրդավարական այլընտրանքի բացակայությունն է։ «Իշխանության այլընտրանքը ռուսական ընդդիմությունն է։ Սա մեր երկրում ամենամեծ խնդիրն է»։

Անդրադառնալով Ռուսաստանից բխող էներգետիկ սպառնալիքներին՝ նա առաջարկել է մի շարք այլընտրանքային քայլեր, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի՝ իր անվտանգությունն ամրապնդելու համար։

«Մենք պետք է ոչ թե մեր մազերը պրճոկենք, ասենք՝ վա՜յ, աղետ է, այլ փորձենք բոլոր հնարավոր ուղղություններով մեր խնդիրը լուծել։ Մի քայլը Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման լարերի միացումն է և մեր համակարգերի սինխրոն միացումը։ Երկրորդ կարևոր քայլը Վրաստանի հետ այդ հավելյալ էլեկտրագծի կառուցումն է, որի մասին այդքան տարի խոսեցինք ու չարեցինք։ Երրորդ ուղղությունը Եվրամիության հետ հնարավոր խոսակցությունն է, որ ճգնաժամային սցենարի դեպքում մենք իրենց գնած գազը (Ադրբեջանից) եվրոպացիներից գնենք։ Չորրորդ ուղղությունը Իրանի հետ համագործակցությունն է, և հինգերորդը՝ Կենտրոնական Ասիան է, առաջին հերթին՝ Թուրքմենստանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան