Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների փուլն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանն իր ելույթում շեշտեց՝ ԲՀԿ-ն, իրականում, հաղթահարել է 4%-ի շեմը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների կամ անգործության հետևանքով դուրս է մնացել խորհրդարանից․

«Հունիսի 8-ին ԲՀԿ-ն հայտարարում է, որ առկա են առնվազն մի քանի տեղամասում տվյալների սխալ մուտքագրումներ։ Այդ մասին տեղեկացնում է ԿՀԸ-ին՝ սկզբում աշխատակարգային ռեժիմով։ Հունիսի 8-ին, ժամը 16։10-ին Իվետա Տոնոյանը կատարում է հրապարակում իր սոցիալական էջում, որտեղ հստակ նշվում է 4 ընտրատեղամաս՝ 27/7, 11/20, 27/26, 38/53։ Նշվում է, որ մի տեղ ստացել է 77 ձայն, արձանագրվել է 1, մի տեղ ստացել ենք 26 ձայն, արձանագրվել է 1 և այլն։ Մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, արձանագրությունը ճիշտ է գրվել, բայց ԿՀԸ-ն չի կարողանում այդ թվերը ինչ-որ ձևով մուտքագրել։

Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև եթե ճիշտ հաշվվեր, ամսի 8-ին ասվելու էր՝ ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը։ Հունիսի 10-ին Իվետա Տոնոյանը անում է մեկ այլ հրապարակում, որտեղ ասվում է, որ մնացած ավելի քան 600 տեղամասերի հետ վերահաշվարկ են անում, ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Հունիսի 14-ին ԿՀԸ-ն ընդունում է արդյունքների ևս մեկ որոշում, որում այդ տեղամասերի արդյունքները համարելով անվավեր, ամբողջությամբ գրանցում է զրո և ասում է՝ այ, նորից ԲՀԿ-ն չանցավ»։

Հայցվոր կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց միջազգային պրակտիկայում հայտնի Favor Voti (հօգուտ քվեի) սկզբունքի վրա։ Ըստ ներկայացուցչի՝ եթե կա որևէ հիմնավոր կասկած կամ տեխնիկական սխալ, որը կարող է ազդել ընտրողի կամքի վրա, դատարանը պարտավոր է որոշում կայացնել հօգուտ քվեարկողի իրավունքների պաշտպանության։

«Մենք պաշտպանում ենք 58,500 քաղաքացիների ձայնը։ Ապացուցված է, որ ԲՀԿ-ն ստացել է այդքան ձայն, և որևէ տեխնիկական խոչընդոտ չպետք է զրկի այդ մարդկանց իրենց ներկայացուցչությունն ունենալուց»,- ասաց նա։

Ելույթի ավարտին Օրբելյանը Սահմանադրական դատարանին ներկայացրեց երկու հնարավոր լուծում. ամբողջությամբ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։, իսկ եթե առաջին կետը չբավարարվի, ապա վերանայել մանդատների բաշխման կարգը և ԲՀԿ-ին հատկացնել հասանելիք 5 մանդատները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։