Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից ռազմական օգնության համար 6,6 մլրդ եվրո է խնդրում. Reuters

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան իր արևմտյան գործընկերներին խնդրում է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում հատկացված 6,6 միլիարդ եվրոն ուղղորդել ռազմական օգնությանը՝ մարտադաշտում «հնարավորության պատուհանից» օգտվելու համար, հաղորդում է Reuters-ը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը ԵՄ-ին ուղղված նամակում, որին ծանոթացել է գործակալությունը, Կիևի այս տարվա ընդհանուր պաշտպանական կարիքները գնահատում է շուրջ 136 միլիարդ եվրո, որից մոտավորապես 53 միլիարդ եվրոն ծածկում է Ուկրաինայի բյուջեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինան այս տարի նախատեսվում է ստանալ շուրջ 28,3 միլիարդ եվրո պաշտպանության համար՝ ԵՄ 90 միլիարդ եվրո վարկից, սակայն նույնիսկ այս գումարը և Կիևի սեփական միջոցները հաշվի առնելով՝ պաշտպանության ֆինանսավորման «նշանակալի» կարիքները մնում են չբավարարված, գրել է Ֆեդորովը։

«Եվրոպական պաշտպանության հիմնադրամի շրջանակում միջոցները կարող են դառնալ այս տարի Ուկրաինայի պաշտպանական ջանքերին ուղղված ամենանշանակալի եվրոպական ներդրումներից մեկը, բայց միայն այն դեպքում, եթե այդ միջոցները ուղղվեն այնտեղ, որտեղ դրանք կարող են ունենալ ամենամեծ ռազմական ազդեցությունը»,- նշվում է նամակում։

Հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Ֆեդորովը նշել էր, որ Կիևը նաև լրացուցիչ 20 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորում է խնդրում Ռամշտայն խմբից՝ արդեն հատկացված 40 միլիարդ դոլարից բացի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի