ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորումը տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հեռանկարներ են ստեղծում․ Պապուաշվիլի

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Մեր տարածաշրջանը հսկայական ներուժ ունի՝ ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի հանգույց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում։

Նա նշել է, որ Միջին միջանցքի զարգացումը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն։ Ըստ նրա՝  տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, լոգիստիկ ցանցերի զարգացման, առևտրի խթանման և բազմամոդալ կապն ամրապնդելու միջոցով մեր տարածաշրջանը կարող է դառնալ տարածաշրջանների և մայրցամաքների միջև գրավիչ ու հուսալի կապող օղակ։

«Ավելի կայուն հարևանությունը բխում է այս ժողովում ներկայացված յուրաքանչյուր երկրի շահերից։ Խրախուսող են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ջանքերը, որը հեռանկարներ է ստեղծում մեր տարածաշրջանում ավելի լայն կայունության և  համագործակցության ընդլայնման համար»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Նա նաև նշել է, որ այս ամսվա սկզբին բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ ռազմավարական նախագիծը։ Ըստ նրա՝ սա հստակ օրինակ է այն բանի, թե ինչպես գործնական համագործակցությունը կարող է փոխադարձ օգուտներ բերել և նպաստել ավելի փոխկապակցված և բարգավաճ տարածաշրջան ստեղծելու ընդհանուր տեսլականի իրականացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի