Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն երկրորդ շրջանում մրցեց չեխ Թոմաշ Մախաչի (72-րդ ռակետ) ու հաղթեց երեք սեթում՝ 6:2, 4:6, 7:6: Մրցախաղը տևեց 2 ժամ 32 րոպե:
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ Ալեքսանդր Բուբլիկը (Ղազախստան), կամ Ֆաբիան Մարոժանը (Հունգարիա):
Դավիթ Եղիազարյան

