Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Կատարը կազատի իրանական սառեցված 6 միլիարդ դոլարի ակտիվները, գրում է Al Arabiya-ն։

Փեզեշքիանն Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը հղում է կատարում Պակիստանի հետ բանակցություններում գլխավոր միջնորդ Կատարի  կողմից պահվող միջոցների ազատմանը։ Մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաները հայտնում են, որ Իրանի սառեցված ակտիվները չեն ազատվել։

«Կազմված ծրագրերի հիման վրա Կատարում գտնվող իրանական ընդհանուր 12 միլիարդ դոլարի ռեսուրսներից 6 միլիարդ դոլարը կազատվի և կվերադարձվի երկիր, անհրաժեշտ հետևողական քայլեր են ձեռնարկվում»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել պետական ​​IRNA լրատվական գործակալությունը։

Կիրակի Իրանն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Բահրեյնին և Քուվեյթին՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի նոր ավիահարվածներից հետո, նաև սպառնացել պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունների կասեցմամբ, եթե Վաշինգտոնը շարունակի իր հարձակումները։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը երկուշաբթի Reuters-ին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ աշխատող իրանական և ամերիկյան տեխնիկական թիմերը պատրաստվում են հանդիպել Դոհայում առաջիկա օրերին։ Աղբյուրը հավելել է, որ միջնորդները կապի ուղիներ են ստեղծել ցանկացած միջադեպ ապաէսկալացնելու համար, և որ տեխնիկական բանակցությունները նախատեսվում է շարունակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի