Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։ 

Էդգար Շաթիրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հարցեր ուղղեց 2 տեղամասերի վերաբերյալ, որտեղ 20։00-ից քվեարկությունը շարունակվել է, զինվորներ են քվեարկել։

«Ինչո՞ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես վերադաս ընտրական հանձնաժողով, այս երևույթներին արձագանքել է չորս օր անց, այն պայմաններում, երբ ահազանգեր եղել են քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- հետաքրքրվեց դատավորը։

Ի պատասխան Վահագն Հովակիմյանը նշեց՝ մինչև հունիսի 9-ը այն ժամկետն էր, երբ ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել։ 

«Այսինքն՝ խնդիրների հավաքագրումը և դրանց անդրադառնալը մենք, ըստ էության, պիտի անեինք ամսի 9-ից հետո։ Նաև դա այն ժամանակն է, երբ սկսվում է վերահաշվարկների գործընթացը։ Զուգահեռ բոլոր 38 ընտրատարածքային հանձնաժողովներում ընթանում են վերահաշվարկներ։ Մենք խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որովհետև արդեն ակնհայտ էր, որ մասնակիցների կողմից անվավերության պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ։ Այս չորս տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն են ստացել, և մեզ անհրաժեշտ էր խորությամբ ուսումնասիրել, գնահատել և թույլ չտալ, որպեսզի այդ խախտումները ստվերեն ընդհանուր ընտրությունների արդյունքները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։