Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ինչու էր աջակիցների հետ հանդիպումն անցկացվել կրկեսում և ինչպես է վերաբերվում իշխանական շրջանակների քննադատություններին հանդիպման մասնակցության վերաբերյալ, ասաց, որ այդ մեկնաբանություններում բովանդակություն չի տեսնում։

«Հանրության հետ մենք հետադարձ կապը պահում ենք միանշանակ։ Կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը, մոտեցումները։ Մնացածը, կարծում եմ, որպես այդպիսին, բովանդակություն չունեցող է»,- նշեց նա։

Վարդևանյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանում ընթացող ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը` նշելով, որ դատարանի դատավորների հարցերից հետո պատասխաններ կտրվեն, իսկ որոշ հարցեր դեռ պետք է քննարկվեն դռնփակ ռեժիմով։

Նա հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչների՝ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիների թվի վերաբերյալ նախկին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ Վարդևանյանի՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալները հակասում են այդ պնդումներին, սակայն մանրամասներ չհայտնեց։

Վարդևանյանը կրկին բարձրաձայնեց Սահմանադրական դատարանի անկախության հարցը՝ ընդգծելով, որ իր մտահոգությունները ներկայացրել է դատարանին։

«Իմ կանխավարկածն այն է, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ նույնպես կարող են լինել ճնշումներ, քանի որ դատաիրավական համակարգի անկախության երաշխիքների հետ կապված լրջագույն խնդիրներ ենք տեսնում։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը կարող է վեր լինել ցանկացած ճնշումից և այդ դիրքերից լուծել ընտրությունների վերաբերյալ վեճը»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով՝ ընտրություններն ուղեկցվել են ատելության խոսքով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ և այլ ընտրախախտումներով, որոնք, ըստ նրա, խաթարել են ընտրությունների ազատությունն ու հավասարությունը։

«Մանդատներ վերցնել-չվերցնելը հարց է, որին պետք է անդրադառնալ միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո՝ հենց դատարանի նկատմամբ հարգանքի տեսանկյունից։ ՍԴ որոշումները դասական իրավական որոշումներ չեն, դրանք իրավաքաղաքական են, և դրանց վերաբերյալ մեր գնահատականը կներկայացնենք որոշման հրապարակումից հետո»,- ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով դատարանում տեղի ունեցած միջադեպին, երբ դատավորը նրան շփոթել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ, Վարդևանյանն ասաց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում:

Մեկնաբանելով համացանցում տարածված լուսանկարները, որոնցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հանգստանում է արտերկրում, մինչ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները, Վարդևանյանը նշեց, որ մարդու անձնական կյանքի նկատմամբ պետք է լինի նվազագույն հարգանք։

«Եթե նման լուսանկար տարածվեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ ներկայացուցչի վերաբերյալ, նույն բացասական վերաբերմունքը կունենայի։ Մենք ներկայացրել ենք դիմումը, և հիմնական ներկայացուցչական գործառույթն իրականացնում ենք մենք»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում: