ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի հավաքականին ու 7 միավորով առաջին տեղը գրավեց H խմբում:
Իսպանացիների հաղթական գոլը խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան։
Խմբի մյուս խաղում Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները բաժանվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց աշխարհի առաջնությունների նորեկ Կաբո Վերդեի հավաքականը, որը վաստակեց 4 միավոր: Ուրուգվայը 2 միավորով երրորդն է և դուրս մնաց պայքարից, իսկ Սաուդյան Արաբիան նույնքան միավորով գրավեց չորրորդ տեղը։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երրորդ տուր
H խումբ
Ուրուգվայ – Իսպանիա՝ 0:1 (տեսանյութ)
Ալեքս Բաենա, 42
Հեռացում` Ագուստին Կանոբիո, 90+5
Կաբո Վերդե – Սաուդյան Արաբիա՝ 0:0 (տեսանյութ)

