ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

Ֆրանսիայի հավաքականը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Երրորդ տուրում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 4:1 հաշվով հաղթեց Նորվեգիայի հավաքականին՝ տանելով երրորդ հաղթանակը I խմբում: Առաջին խաղակեսում ֆրանսիացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Փարիզի ՊՍժ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն:

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ռմբարկուների ցուցակում հավասարվեց 4-ական գոլ ունեցող ֆրանսիացի Կիլիան Մբապեին, բրազիլացի Վինիսիուս Ժունիորին ու նորվեգացի Էրլինգ Հոլանդին: Առաջին տեղում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին է, որը խփել է 5 գոլ:

I խմբի մյուս խաղում Սենեգալի հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Իրաքի թիմի դարպասը: Իրաքցիները խաղի 13-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստով:

Ֆրանսիան խմբային փուլն ավարտեց 9 միավորով, Նորվեգիան 6 միավորով երկրորդն է, Սենեգալն ունի 3 միավոր, իսկ Իրաքը պայքարը լքում է երեք պարտությամբ:

ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:

ԱԱ-2026, երրորդ տուր

I խումբ

Նորվեգիա – Ֆրանսիա՝ 1:4 (տեսանյութ)

Տելո Օսգոր, 21 – Ուսման Դեմբելե, 7, 20, 32, Դեզիրե Դուե, 90+4

Չիրացված 11-մետրանոց՝ Յորգեն Լարսեն, 50 (Նորվեգիա)

Սենեգալ – Իրաք՝ 5:0 (տեսանյութ)

Հաբիբ Դիարա, 4, Իսմաիլա Սար, 56, Պապե Գեյե, 59, 71, Իլիման Նդիայե, 82

Հեռացում՝ Ռեբին Սուլակա, 13 (Իրաք)