Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը հրաժարվեց մեկնաբանել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հնարավոր ինքնաբացարկի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ հարցին անդրադարձ կլինի ավելի ուշ։

«Ի՞նչ եք ակնկալում ինձնից այս պահին՝ արձագա՞նք։ Նման հարց կբարձրացվի, արձագանք կլինի։ Այս պահին բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Շաթիրյանը։

Լրագրողների հարցին՝ արդյոք Սեդա Սաֆարյանի հարցը մերժվել է աշխատակարգային որոշմամբ, և քանի՞ դեմ ձայնով, ինչպես նաև՝ արդյոք դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը մասնակցել են այդ քվեարկությանը, Շաթիրյանը պատասխանեց․ «Հարցերը քննարկվել են աշխատակարգային միևնույն նիստում, և բոլոր երեք դատավորներն էլ մասնակցել են գործընկերների մասնակցության անհնարինության հարցով քվեարկությանը։ Ես ենթադրում եմ՝ հարցը այսօր կդառնա քննարկման առարկա, այս պահին ձեռնպահ եմ մնում մանրամասներ ներկայացնելուց»։

Հիշեցնենք` ՍԴ քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: Շաթիրյանը նշանակվել է գործող զեկուցող, իսկ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը ՍԴ աշխատակարգային որոշումներով չեն մասնակցի քննությանը: Որոշման համաձայն՝ Վարդանյանն ու Զեյնալյանը ունեն կանխակալ վերաբերմունք որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Իսկ որպես երրորդ կողմ հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

 

Մամրամասները` տեսանյութում: