Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դսեղ, Կաթնառատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
Նույն օրը ժամը՝ 10:00-ից մինչև ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վերին Դվին բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

