Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատների USDA ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ գյուղատնտեսական մթերքների և ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության, TRACES համակարգում գրանցման և լաբորատոր կարողությունների զարգացման հարցերը։

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն թույլատրելի քանակի, լաբորատոր կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։

Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ակտիվացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը և շուկայի բազմակողմանի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հայկական գյուղմթերքի արտահանման նոր շուկաների որոնումը ակտիվացել է ՌԴ-ի կողմից մի շարք հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ Սահմանափակումները վերաբերել են թարմ բանջարեղենի, ելակի, ծաղիկների, ինչպես նաև ծիրանի, կեռասի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծմանը։ Այդ ընթացքում հայտարարվել է նաև հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակի՝ Եվրոպական Միություն հասնելու մասին, ինչը ներկայացվում է որպես արտահանման շուկաների դիվերսիֆիկացման քայլ։