Քարոզարշավի 3-րդ օր․ «Մարդ է վատացել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.03.2026 | 14:51
Իսրայելը փետրվարի 28-ից առաջին անգամ մասնակիորեն բացել է օդային տարածքը
08.03.2026 | 14:15
Իմ տղայի ծաղիկն եմ ուզում, իմ բալային եմ ուզում. անհետ կորածների մայրերի ակցիան` Մարտի 8-ին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.03.2026 | 14:08
Մեզ համար տոն չկա, ասացեք` որտե՞ղ է իմ տղան, հերիք է. անհետ կորածի մայր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.03.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին կնվազի
08.03.2026 | 13:23
ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Վենեսուելայի նոր կառավարությունը
08.03.2026 | 12:54
Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ․ Ալեն Սիմոնյան
08.03.2026 | 12:49
Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում
08.03.2026 | 12:32
Թեհրանի վրա «նավթային անձրև» է տեղում․ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի նավթային պահեստներին․ CNN
08.03.2026 | 12:12
Բեյրութում հյուրանոցի վրա հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել․ Իսրայելը հայտարարում է, որ թիրախը իրանցի հրամանատարներն էին
08.03.2026 | 11:50
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն․ Վահագն Խաչատուրյան
08.03.2026 | 11:24
Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը կրում է Թեհրանը
08.03.2026 | 10:47
«Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն»․ Ծովինար Թադևոսյան
08.03.2026 | 10:21
«Սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է». Նիկոլ Փաշինյան
08.03.2026 | 10:12
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
Բոլորը

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների քարոզարշավի երրորդ օրը նույնպես հովվերգության պակաս չի զգացվում։ Այս անգամ բանաստեղծություն կարդալու հերթը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին է, որը մասիսցիներին ներկայացնում է իր ստեղծագործությունը:

«Ինչ էլ լինի, մենք կհառնենք,

Մեր հողերը նորեն կառնենք,

Որքան դավե մեր թշնամին

Կհառնի նորեն հավերժ Նաիրին»,- ասմունքում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ԼՀԿ) Արման Բաբաջանյանը։

Լոռու մարզում քարոզարշավի 3-րդ օրը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայանում է Եղիշե Չարենցի մի սիրո խոստովանությամբ, որտեղ խոսքն այս պահին ապրող Հայաստանի մասին է․

«Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, 

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա»։

Հանրապետականը ժողովրդի մեջ չէ, Փաշինյանի երեկվա հակահանրապետական բորբոքված ելույթի ոչ մի դրվագը չի մոռացել պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։ Հանրապետականին ասֆալտին փռելու կոչերից հետո ՀՀԿ թեկնածուն կասկած չունի՝ «Մարդ է վատացել»։

«Ի՞նչ է նշանակում ասֆալտին փռել, վզից բռնել, դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտ փռող։ Վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ։ Ինչպե՞ս կարելի է իջնել էդ մակարդակի, ես չեմ հասկանում։ Սա քաղաքական բանավե՞ճ ա, թե՞ քուչի բազար»,- հարցնում է ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը Փաշինյանին կոչ է անում ծրագրերից խոսել և ժողովրդին չհորդորել չընտրել Հանրապետականին․ «Դու պիտի որոշե՞ս՝ հանրապետականը պիտի լինի, թե՞ չպիտի լինի»։

«Սասնա ծռերը» նույնպես հույս ունի, որ մեր ժողովուրդն ամեն ինչ կանի, որպեսզի Հանրապետականն այլևս իշխանություն չունենա Հայաստանում։ Գարեգին Չուգասզյանը մանրամասնում է, որ միայն ՀՀԿ-ի մասին չէ խոսքը․ «Կուսակցություն բառը չակերտների մեջ եմ վերցնում՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, Դաշնակցությունը»:

«Սասնա ծռերն» այսօր հպարտանում է, որ ճանաչված լինելու խնդիր ինքը չունի՝ ժողովուրդն իրեն գիտի ապստամբությունից՝ ակնարկելով ՊՊԾ գնդի գրավումը:

«Մենք մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում»,- ասում է ԱԺ պատգամավորության թեկնածու («Սասնա ծռեր») Գարեգին Չուգասզյանը։

«Սասնա Ծռերն» այսօր ոչ մի բառ չասաց նոր խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին։ Սակայն «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր չէր մոռացել «Սասնա Ծռերի» երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ ձևավորվելիք խորհրդարանը երկու տարվա կյանք կունենա:

«Բայց իրենք ո՞վ են, որ որոշեն, թե խորհրդարանն ինչքան ժամկետ ունի, չէ, դուք ո՞վ եք, որ ասում եք խորհրդարանը մի տարվա, տարիուկեսվա կամ երկու տարվա ժամկետ ունի։ Ժողովուրդն է ձևավորելու խորհրդարանը»,- պնդում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ԼՀԿ) Էդմոն Մարուքյանը։

Քարոզարշավին լսելի է նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշումը» կուսակցության ձայնը՝ քաղաքացիներն ուզում են հասկանալ, թե արդյո՞ք ընդդիմադիր ուժ է մտել քարոզարշավի մեջ:

«Ու՞մ ենք օպոզիցիա, հլը ոչ ԱԺ է ընտրվել, հլը ոչ նորմալ հասկացել ենք, թե ինչ ծրագրեր են ներկայացրել, ո՞վ ա էնտեղ լինելու»,- հարցնում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ՔՈ) Արեգ Թադևոսյանը։

Նույն կուսակցության մեկ այլ անդամ՝ Սուրեն Սահակյանը գլխի է ընկել, թե այսօր իշխանությանը որ ուժն է ձեռք տալիս տեսնել ընդդիմության դերում․ «Իհարկե, հեշտ ա, երբ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, այսինքն՝ հանցագործների բանդա, քեզ հանցագործն ա քննադատում, որի քննադատությունը լեգիտիմ չէ, ամեն քննադատության պատասխանելիս հերոսանում ես»։

Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։

Վաղը քարոզարշավի 4-րդ օրն է։

Մհեր Արշակյան