Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը․ տեղեկացնում են Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից։

Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիդ Զոհրաբյանը («Կիլիկիա»), Գագիկ Ծառուկյանը («Շենգավիթ»), Արթուր Ասլիբեկյանը (ԲԿՄԱ, Ռուսաստան), Դմիտրի Հաջյանը («Պավլովսկի Պասադ», Ռուսաստան), Էթան Կազանչյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Ջիվան Դորյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Հովհաննես Կոստիկյանը (ԽՄՕՄՄ), Գևորգ Հայրապետյանը («Շենգավիթ»), Միխայիլ Պետրովը («Կրասնոյարսկիյ մարզադպրոց», Ռուսաստան), Էնթոնի Սարգսյանը («Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ), Ալեքսանդր Աբրահամյանը («Միրաք»), Հովհաննես Օրդանյանը («Պատրիոտ»), Արամ Գևորգյանը (ԽՄՕՄՄ) և Ռաֆայել Գրիգորյանը («Միրաք»):

Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն մարզիչներ Քրիս Չամքրտանյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։

Նախապատրաստվելով Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը՝ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Առաջիկա օրերին թիմը կանցկացնի ինտենսիվ մարզումներ՝ սեփական հարկի տակ անցկացվելիք կարևոր մրցաշարին լավագույն մարզավիճակով մոտենալու համար:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:

Հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Հայաստանի հավաքականի խաղացանկը՝

Հուլիսի 4՝ ժամը 19:00-ին, Հայաստան-Անդորրա
Հուլիսի 5՝ ժամը 19:00-ին, Ջիբրալթար-Հայաստան
Հուլիսի 8՝ ժամը 19:00-ին, Հայաստան-Մալթա
Հուլիսի 9՝ ժամը 19:00-ին, Մոնակո-Հայաստան

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։