Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

«Միջազգային իրավական ինստիտուտները աշխատում են, և դա նորմալ գործընթաց է, և պետք է տեղի ունենա, և դա մեր գնահատականը չի փոխում»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռին, որով Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել հայ զինծառայող, մայոր Հայկ Թորոյանին խոշտանգելու և գլխատելու համար։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է վարչապետը «հավասարության նշան» դնում հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև, Փաշինյանն արձագանքեց․ «Ես Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան երբեք չեմ դրել։ Դա արել է կալուգացի օլիգարխը, երբ որ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին և Ադրբեջանին՝ նրանց, ըստ էության, դնելով մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է իմ ասածին, իմ ասածն այն է, որ խաղաղություն է հաստատված, և խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել և վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք, ենթադրում եմ, Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել»։

Մանրամասները տեսանյութում։