2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում

Լուրեր

23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Բոլորը

Կառավարությունը դեմ չէ ընտրական իրավունքի սահմանափակման գաղափարին, բայց առաջարկում է այլ չափանիշներ։

ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը և Ալխաս Ղազարյանն առաջարկում են «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ, որոնցով մեկ տարվա ընթացքում 183 օրից քիչ ՀՀ-ում գտնվողները կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Բացառություն է նախատեսվում պետական ծառայության բերումով արտերկրում գտնվող անձանց և արտերկրում սովորող ուսանողների համար։

Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարում նախաձեռնությունը, սակայն առաջարկում է մեկ տարվա փոխարեն դիտարկել երկու տարվա ժամանակահատված, որի ընթացքում քաղաքացին պետք է Հայաստանում գտնված լինի առնվազն 366 օր։ Նման կարգավորում է առաջարկում ՆԳՆ-ն։

Ըստ հիմնավորման՝ մեկ տարվա շրջանակը կարող է բավարար չլինել քաղաքացու և պետության միջև իրական ու կայուն կապը գնահատելու համար, իսկ կարճատև բացակայությունները կարող են անհիմն կերպով զրկել ընտրական իրավունքից։ Կառավարությունն առաջարկում է նույնատիպ նստակեցության ցենզ սահմանել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանում քաղաքացիների փաստացի գտնվելու մասին տվյալների ստուգման ձևաչափը։ Որպես հնարավոր տարբերակներ նշվում են սահմանահատումների տվյալների օգտագործումը և սահմանային էլեկտրոնային համակարգերի համադրումը ընտրողների ռեգիստրի հետ։

Գործադիրը նաև առաջարկում է բացառությունների ցանկում ընդգրկել արտերկրում բնակվող այն քաղաքացիներին, որոնք Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայող անձանց ընտանիքի անդամներ են։

Եթե Ազգային ժողովն ընդունի այս կարգավորումները, ապա Հայաստանում ընտրական իրավունքի իրացումը կարող է կապվել ոչ միայն քաղաքացիության և տարիքային շեմի, այլև երկրում փաստացի բնակության և գտնվելու տևողության հետ։

Նարեկ Կիրակոսյան