Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքում շենքեր են փլուզվել, երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն արտակարգ դրություն է հայտարարել, գրում  է France 24-ը։

Երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը։ Ռոդրիգեսը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում փլուզված շենքերում։ Նախագահի պաշտոնակատարը նաև նշել է, որ նույն տարածքում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 20 հետցնցում՝ ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է  որ Միացյալ Նահանգները «պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել» Վենեսուելային։

«Վենեսուելայի մեծ ժողովրդին հարվածած երկու խոշոր երկրաշարժերն էլ հսկայական մասշտաբի էին և հանգեցրել են ավերիչ թվով մահերի։ ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես հրահանգել եմ մեր կառավարության բոլոր գործակալություններին պատրաստվել արագ գործելու։ Մենք այնտեղ կլինենք մեր նոր և հիանալի ընկերների համար»,- գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Առաջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է ափամերձ Մորոն քաղաքից 21 կիլոմետր արևմուտք, տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 22:04-ին, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Մեկ րոպեի ընթացքում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև շուրջ 45 կիլոմետր հեռավորության վրա։

«Սա կրկնակի երկրաշարժի երկրորդ դեպքն էր։ 7,5 մագնիտուդով գլխավոր ցնցումից 39 վայրկյան առաջ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով նախացնցում»,- նշել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Կարակասի մոտակայքում գտնվող Մայկետիա միջազգային օդանավակայանը փակվել է ենթակառուցվածքներին հասցված «լուրջ վնասի» պատճառով, ասել է Դելսի Ռոդրիգեսը։

Երկրաշարժը զգացվել է մինչև Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ տագնապի ազդանշաններ են հնչել, որոշ բնակիչներ նախազգուշական միջոցառումներից ելնելով տարհանվել են շենքերից։ Կոլումբիայի ազգային սեյսմոլոգիական ցանցի համակարգող Ֆրեդի Տովարը նշել է, որ իրենք ստացել են ավելի քան 200 հաղորդագրություն ամբողջ երկրում տեղի ունեցած ցնցումների մասին։

«Այս սեյսմիկ իրադարձության պայմանները նշանակում են, որ կարող են տեղի ունենալ հետցնցումներ, որոնք կարող են լայնորեն զգացվել նաև Կոլումբիայի տարածքում»,- գրել է նա X-ում։

Երկրաշարժերի հակված Վենեսուելայի պատմության մեջ վերջին ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել 1997 թվականին, որի հետևանքով զոհվել է 73 մարդ, իսկ Կարակասում՝ 1967 թվականին, երբ զոհվել է 236 մարդ։

Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերից կարճ ժամանակ անց 6,9 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում, հայտնել է երկրի օդերևութաբանական գործակալությունը։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի