Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սուրենավանցի այգեգործ Ալբերտ Շախվերդյանը երեկ է ավարտել բերքահավաքը։ 400 ծառից հազիվ երկու տոննա ծիրան է հավաքել․ բերքն այս տարի լավ չէր անձրևային եղանակի պատճառով։

«Անցած տարի 18 տոննա ենք քաղել»,- ասաց նա։

Գյուղատնտեսը բերքն իրացնելու խնդիր չի ունեցել, ասում է՝ ընտիր ծիրան էր, ինքնաթիռով են արտահանել, բայց դժգոհ է արժեքից։ Ռուսական շուկայում սահմանափակումների հետևանքով այս տարի 1 կգ-ը վաճառել է 1000 դրամով, այն դեպքում, երբ անցած տարի երեք անգամ թանկ էր վաճառել։

«Ասում են՝ ճանապարհները փակ են, չեն թողնում տանենք, մի մահանա բռնեցին, արժեքը գցեցին»,- ասաց նա։

Քաղաքական դրդապատճառներով ՌԴ-ի կողմից ներմուծման սահմանափակումները սուրենավանցի մեկ այլ այգեգործ Սոնա Ալեքսանյանը հույս ունի հաղթահարել՝ Աստծուն ապավինելով և Փաշինյանի նման սրտիկ ցույց տալով. «Այս տարի առանց խոչընդոտի իրացվում է, այս տարի չկա էլ, որ արտահանեն, երևի Աստծու մատը խառն է»։

Ծիրանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան, Արմաշ, Երասխ հատվածում վաճառվում է 500- 1000 դրամով՝ կախված չափսից ու որակից։ Գյուղացիներն ասում են՝ այս տարբերակով իրացնելն ավելի ձեռնտու է, քան էժան գներով արտահանողներին տալը։ Արտահանողներն էժան գներ են առաջարկում՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը հայկական ծիրան չի ընդունում։

Սահմանափակումներից հետո ծիրանի իրացման նոր շուկա է գտել Մովսես Մեսրոպյանը։

«Հիմա Վրաստանում ենք ծախում, էլի 500 դրամով։  Փառք Աստծո, լավ է, ծախվում է, իմ սեփական այգին է, արտահանում եմ։  Կյանքիս մեջ առաջին անգամ եմ արտահանում, այն ժամանակ սովոր էինք, որ ֆուռերը գալիս էին, Ռուսաստան տանում»,- ասաց նա։

Երիտասարդ գյուղատնտեսը տեսանկարահանվելուց խուսափում է, բայց պատմում է՝ արդեն 20 տոննա ծիրան է արտահանել Վրաստան։ Մովսեսն արտահանումն իրականացնում է Կառավարության կողմից ծախսերը սուբսիդավորող ծրագրի շրջանակում։ Գործադիրը նախորդ շաբաթ էր որոշել ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց արտահանողին 200 դրամ աջակցություն տրամադրել։ Մովսես Մեսրոպյանը հույս ունի՝ փոխհատուցումը սահմանված ժամկետներում կստանա։

«Այդ 200 դրամը շատ էական աջակցություն է, իմ դեպքում շատ լավ է, ընդհանուր 700 դրամ է գալիս արժեքը։ Պետությունը որ օգնում է, շատ լավ է»,- ասաց նա։

Երիտասարդ այգեգործը մտածում է մյուս տարի ծիրանն արտահանել նաև Եվրոպա։ Ի դեպ, առայժմ չկան պաշտոնական տեղեկություններ, թե այս տարվա ընթացքում որքան միրգ-բանջարեղեն է արտահանվել եվրոպական երկրներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հունիսի 19-21-ն արտահանվել է 371 տոննա ծիրան, իսկ թե որ ուղղություններով, նախարարը չի հաղորդել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան