Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը սպանել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող տղամարդու Անկարայի մոտակայքում գտնվող թաղամասերից մեկում իրականացված խուզարկության ժամանակ, թուրքական լրատվամիջոցներին հայտնել են անվտանգության աղբյուրները, գրում է Turkish Minute-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանական խուզարկությունների ժամանակ՝ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որին մասնակցելու են աշխարհի 32 երկրներից առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ DHA և IHA լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ կրակոցները տեղի են ունեցել Սազաղասիում՝ մայրաքաղաքից մոտ 100 կիլոմետր հարավ, միաժամանակյա գործողության ընթացքում, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու։

Կասկածյալ Մ.Կ.-ն սպանվել է, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը ռեյդ է իրականացրել այն վայրում, որտեղ նա բնակվում էր կնոջ՝ Ն.Կ.-ի հետ։ IHA գործակալությունը հայտնել է, որ զույգը նախ կրակ է բացել ոստիկանների վրա, ինչը հանգեցրել է փոխհրաձգության։

Ո՛չ Անկարայի նահանգապետի գրասենյակը, ո՛չ էլ Անկարայի դատախազությունը AFP-ին չեն մեկնաբանել միջադեպը։

Երեքշաբթի դատախազությունը հաստատել էր 241 մարդու ձերբակալության օրդերի տրամադրումը, իսկ հակաահաբեկչական ոստիկանությունը քաղաքում և շրջակայքում վաղ առավոտյան իրականացված խուզարկությունների ժամանակ ձերբակալել է 209 մարդու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի