Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Factor TV-ի տեսախցիկն օրվա երկրորդ կեսին արձանագրել է, որ Արցախի դրոշը դարձյալ տեղադրվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Թե ում կողմից, այս պահին մեզ հայտնի չէ։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Արցախի դրոշը հեռացվում, ապա տեղադրվում է Ֆրանսիայի հրապարակում։

Հունիսի 20-ին մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ դրոշը հեռացվել է հրապարակից։ Երեք օր անց՝ հունիսի 23-ին, արձանագրեցինք, որ այն դարձյալ տեղադրված է։ Ավելի ուշ՝ կեսգիշերին, համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կրկին հեռացնում դրոշը։ Սակայն ժամեր անց Արցախի դրոշը նորից տեղադրվել է նույն տեղում։

Հիշեցնենք, որ Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել էր 2022 թվականի ապրիլին՝ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած «Դիմադրություն» շարժման անդամների կողմից։ Նույն թվականին ԱԺԲ անդամներն այն ներկել էին՝ նմանեցնելով Հայաստանի Հանրապետության դրոշին, ինչը տարաձայնությունների պատճառ էր դարձել ԱԺԲ-ի և ՀՅԴ անդամների միջև։ ԱԺԲ անդամներն իրենց քայլը հիմնավորում էին նրանով, որ «Արցախը Հայաստան է, և առանձին դրոշի գոյությունը անջատողականություն է և հակասում է միացման գաղափարին»։

Ի վերջո, ՀՅԴ ներկայացուցիչները ներկված դրոշը փոխարինել էին Արցախի դրոշով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարել Արցախի խորհրդանիշների օգտագործումը։ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների սեղաններին Արցախի դրոշների առկայությունը նա գնահատել էր որպես պատերազմի վերսկսման սպառնալիք։

«Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրների խորհրդարանում պատերազմի սպառնալիք է։ Ես արդեն ասել եմ այդ խոսույթները 300 հազար ադրբեջանցիների և այլն, մեք ոնց ենք փակում։ Մենք ասում ենք՝ այն էլ չկա, այն էլ չկա։ Երբ դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, իրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել` ով առաջինը ինչ ասաց, ով հետո ինչ ասաց»,- նշել էր Փաշինյանը։

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ևս բազմիցս դեմ է արտահայտվել Արցախի դրոշի ցուցադրմանը՝ պնդելով, որ Հայաստանում պետք է ծածանվի միայն ՀՀ եռագույնը։ «Հայաստանի Հանրապետությունում կա մեկ պետական դրոշ՝ Հայաստանի Հանրապետության եռագույնն է։ Այլ դրոշ ՀՀ-ում չի կարող լինել»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

 

Արփի Հակոբյան