Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV-ն առավոտյան արձանագրել է, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացված է։ Համացանցում ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում է դրոշը հեռացնելու պահը։

Հիշեցնենք, որ Արցախի դրոշը տեղադրվել էր 2022 թվականի ապրիլին` իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած «Դիմադրության» շարժման անդամների կողմից։ Այն տևական ժամանակ դրված էր հրապարակում և հեռացվել էր հունիսի 20-ին, իսկ երեկ՝ հունիսի 23-ի առավոտյան արձանագրել էինք, որ ինչ-որ մեկն այն նորից տեղադրել է։

Մինչ այս մի քանի միջադեպ էր տեղի ունեցել հրապարակում տեղադրված դրոշի շուրջ։ 2022 թվականին ԱԺԲ անդամներն այն ներկել էին` նմանեցնելով ՀՀ դրոշին, ինչը կոնֆլիկտի պատճառ էր դարձել ԱԺԲ-ի և ՀՅԴ անդամների միջև։ Ի վերջո՝ Դաշնակցության ներկայացուցիչները ներկված դրոշը փոխարինել էին Արցախի դրոշով։

Վարչապետը Արցախի սիմվոլիկայի օգտագործումը խնդրահարույց է համարել։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Արցախի դրոշների առկայությունը ընդդիմադիրների սեղաններին գնահատել էր որպես պատերազմի վերսկսման սպառնալիք։

«Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրների խորհրդարանում պատերազմի սպառնալիք է։ Ես արդեն ասել եմ այդ խոսույթները 300 հազար ադրբեջանցիների և այլն, մեք ոնց ենք փակում։ Մենք ասում ենք՝ այն էլ չկա, այն էլ չկա։ Երբ դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, իրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել` ով առաջինը ինչ ասաց, ով հետո ինչ ասաց», – նշել էր Փաշինյանը։

Անի Թամրազյան