Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործերի հարուցումն ու ձերբակալությունները իշխանության կողմից քաղաքական վրեժխնդրություն չեն, այլ ժողովրդի արդարության պահանջի իրագործում։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ջախջախելու» մասին հայտարարությունները։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների՝ մասնավորապես Անդրանիկ Թևանյանի, Ավետիք Չալաբյանի ձերբակալություններին և Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքներին, Հակոբյանը նշել է, որ դրանք նախկին իշխանությունների կողմից գործած հանցանքների տրամաբանական հետևանք են։

«Երբ ընդդիմադիրներին լսում եմ, թվում է, թե իրենք այդպես ոչինչ չէին արել, հանկարծ իրենց կալանավորում են, մեղադրանքներ են առաջադրվում։ Այդ որ ասում էինք՝ ջախջախելու ենք, այդ որ ասում էինք՝ բոլորը նստելու են, դա ոչ թե նրանից է, որ նրանց արտաքին տեսքը կամ հայերենի իմացությունը մեզ դուր չի գալիս, այլ նրանից է, որ մեզ համար ակնհայտ է նրանց գործած մեղքերը։ Եվ կարծում եմ՝ մեզ լսողների գերակշիռ մասի համար են ակնհայտ այդ մեղքերը՝ մարտի 1-ից, հոկտեմբերի 27-ից սկսած մինչև այսօր նրանց գործած ապօրինությունները, մեղքերը, գողոնը, սպանությունները, ընտրակեղծարարությունները, ամեն ինչը», – ասել է պատգամավորը։

Ի պատասխան մեղադրանքների, թե իշխանությունը դիկտատուրա է հաստատում, Հակոբյանը հայտարարել է. «Դիկտատուրա՝ այո, բայց օրենքի դիկտատուրա։ Միանշանակ պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետությունում»։

Նա պնդել է, որ եթե իշխանությունը գնար դիկտատորական ճանապարհով, ապա 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո «նախկին իշխանավորներին պատերի տակ գյուլելու» դեպքում հասարակությունը ծափ կտար, սակայն իրենք ընտրել են օրինականության երկար ու դժվարին ճանապարհը։ «Մենք օրինական ճանապարհով ենք գնացել։ Ստեղծել ենք տարբեր մարմիններ՝ հակակոռուպցիոն և այլն, օրենք ենք ընդունել, օրինակ՝ ապօրինի գույքի բռնագանձման, որը, ի դեպ, ընդդիմությունը գնաց և վիճարկեց Սահմանադրական դատարանում»։

Հասմիկ Հակոբյանը վստահեցրել է, որ իշխանությունը խորհրդարան անցած ուժերին իրեն մրցակից չի համարում, քանի որ, ըստ նրա, նրանց հավաքած ձայները ձեռք են բերվել համատարած ընտրակաշառքի միջոցով։

Անդրադառնալով վարչապետի՝ ընդդիմությանը փողոց դուրս գալու կոչերին, Հակոբյանը նշել է. «Վարչապետն ասում է՝ եթե մարդիկ մտածում են, որ կեղծվել է, նրանց ձայնը լսելի կլինի։ Մենք որևէ ձայն, անգամ շշուկ չենք լսում։ Որոշ կաշառատուներ բողոքում են, որ կաշառքն ամբողջությամբ տեղ չի հասել»։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը չի կարող անգամ թույլ հանրահավաք կազմակերպել, էլ ուր մնաց՝ ուժեղ։ «Նրանք ուժեղ մի բան են կարողանում անել՝ ուժեղ ընտրակաշառք են բաժանում ինչ-որ տեղ, և տեսաք, որ ուժեղ պարտվում են»։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորելուն՝ Հասմիկ Հակոբյանը դա որակել է որպես «քաղաքավարական ժեստ», որը կարող է արվել ավելի ուշ։

«Սա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանի Դաշնությունը խզելու է իր դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Դա ընդամենը դիվանագիտական ժեստ է, քաղաքավարական ժեստ է, որը հիմա չկա։ Իհարկե, լավ կլիներ, որ լիներ, բայց դա չի նշանակում, որ հաջորդիվ չի լինելու», – եզրափակել է Հասմիկ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան