Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին։ Նրա ելույթի տեքստն ընթերցել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

«ԻՀԿ-ն վճռական դիրքորոշում է ցուցաբերել Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գրեթե 30-ամյա ագրեսիայի ընթացքում և պատերազմից հետո՝ ընդունելով բանաձևեր և հայտարարություններ, որոնք խստորեն դատապարտում էին օկուպացիան, աջակցում էին Ադրբեջանի արդար գործին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և ողջունում էին մեր ազատագրված տարածքներում վերականգնողական և շինարարական աշխատանքները»,- նշել է Ալիևը։

Նա Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները, իբր, «ոչնչացնելու» մեջ։

«Ցավոք, օկուպացիայի ընթացքում մեր քաղաքներում և գյուղերում մզկիթներն ու դարավոր իսլամական ճարտարապետական ​​հուշարձանները միտումնավոր ոչնչացվել և թալանվել են: 67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են, իսկ մյուս երկուսը լուրջ վնասներ են կրել: Այս սուրբ վայրերի օգտագործումը որպես ախոռներ և մեր կրոնում արգելված համարվող կենդանիների այնտեղ պահելը վիրավորանք է ոչ միայն ադրբեջանցիների, այլև աշխարհի բոլոր մահմեդականների զգացմունքների համար»,- հայտարարել է նա։

Իսկ Արևմուտքին Ալիևը մեղադրել է իսլամատյացության մեջ։

«Մեր հողերում իսլամական մշակութային ժառանգության դեմ կատարված այս հանցագործությունները, անկասկած, իսլամատյացության հստակ դրսևորում են։ Հիասթափեցնող է, որ Արևմուտքի որոշ քաղաքական շրջանակներ, ինչպես նաև միջազգային կառույցներ, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, փորձում են բորբոքել հակաիսլամական տրամադրություններ, իսլամը նույնացնել ծայրահեղականության և ահաբեկչության հետ, ստեղծել մեր կրոնի նկատմամբ նախապաշարմունքային պատկերացում և այն ներկայացնել որպես վտանգի աղբյուր»,- ասել է Ալիևը ուղերձում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի