«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Այս մասին հայտնում են «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։

«Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ համաձայնագրերի շրջանակներում,«AzerTelecom»-ը կընդլայնի իր միջազգային ինտերնետային թրաֆիկի  մատուցման ծառայությունների աշխարհագրությունը և կապահովի ինտերնետային թրաֆիկի տարանցում դեպի Հայաստան՝ օգտագործելով իր սեփական ենթակառուցվածքները։

Նշվում է, որ նման համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանում կապի ուղիների դիվերսիֆիկացիային, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության հետագա բարձրացմանը և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացմանը։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «AzerTelecom»-ը  Ադրբեջանի առաջատար հեռահաղորդակցության ընկերությունն է, որը մեծածախ ինտերնետային թրաֆիկի փոխանցման ծառայություններ է մատուցում, կապի ծառայություններ, նորարարական թվային լուծումներ և այլ առաջադեմ հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերությունն իրականացնում է «Թվային մետաքսի ճանապարհ» (Digital Silk Way ) միջմայրցամաքային նախագիծը, որի նպատակն է ստեղծել նոր թվային միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև։  «AzerTelecom»-ը մտնում է Azerconnect Group խմբի մեջ, որը միջազգային NEQSOL Holding ընկերությունների խմբի մաս է կազմում և գործունեություն է  իրականացնում տարբեր երկրներում և ոլորտներում։

Էմմա Չոբանյան