Ռոբերտ Քոչարյանը առաջիկա օրերին իր դիրքորոշումը կհայտնի Սամվել Կարապետյանի առաջարկի վերաբերյալ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մի քանի լրատվամիջոցների խմբագիրներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մեկնարկի մասին է հայտարարել։

«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ էլ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։

Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրեն։ Նա նշել է, որ ցանկանում է՝ այդ հանրահավաքը կոչեն «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։ «Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ», – նշել է նա։

Կարապետյանը առաջարկել է նաև ընդդիմադիր ուժերի լիդերներով քննարկել այս բոլոր հարցերը, ինչպես նաև մանդատներ վերցնել-չվերցնելու սցենարը։

Սամվել Կարապետյանին հրապարակավ որևէ ընդդիմադիր ուժ դեռ չի արձագանքել։

Factor TV-ն Կարապետյանի առաջարկի վերաբերյալ փորձեց պարզել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա օրերին իր կարծիքը կհայտնի։

«Դաշինքից անպայման իրավասու մարդ կխոսի, նախագահն էլ մոտ օրերս իր կարծիքը կասի», – ասաց նա։

Թեմայի առնչությամբ հնարավոր չեղավ ճշտել դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանի և երրորդ համար Աննա Գրիգորյանի տեսակետները։ Նրանք հեռախոսազանգերն անպատասխան թողեցին։

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մեկ այլ թեկնածու՝ ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը Factor TV-ին փոխանցեց․

«Մենք կողմ ենք ցանկացած համախմբման, այդ մասին խոսել ենք ընտրություններից առաջ։ Որևէ ուժ կամ անհատ այս հարցը միայնակ լուծել չի կարող, հետևաբար՝ այս համախմբումն այլընտրանք չունի։ Թե ինչ ֆորմատով՝ դա արդեն քննարկման հարց է», – ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ տեղեկություններ չունի, թե արդյոք արդեն Կարապետյանի գրասենյակից քննարկումներ սկսելու վերաբերյալ առաջարկներ եղել են։

Անցողիկ չորս տոկոսի շեմը մի քանի տասնյակ քվեի պատճառով չհաղթահարած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ։ Կուսակցության ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր զանգերն անպատասխան թողեց։

Նարեկ Կիրակոսյան