Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է բոլորը կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր շփումները Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հետ՝ Իսրայելը Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ռեժիմի հետ համեմատելու համար։ X-ում գրառմամբ Սաարը պնդել է, որ Կալլասը «որոշ ժամանակ է՝ Իսրայելի պետության նկատմամբ գործում է մոլուցքով և բացահայտ անարդարությամբ», մատնանշելով հաղորդագրությունները, որ Մեքսիկայում բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ նա համեմատություն է արել ապարտեիդի հետ։

Պաշտոնյաներն ու դիվանագետները Euractiv-ին հայտնել են, որ Կալլասը Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը համեմատել է մինչև 1990-ականների սկիզբը Հարավային Աֆրիկայում գոյություն ունեցող ապարտեիդի համակարգի հետ։

Սաարը հավելել է, որ «մինչ օրս այս խիստ հայտարարության վերաբերյալ որևէ հերքում, պարզաբանում կամ պատասխան չի եղել», ինչի հետևանքով «խզում է տիկին Կալլասի հետ բոլոր կապերը, մինչև նա չհրաժարվի աշխարհի միակ հրեական պետությանն ուղղված զրպարտությունից, որը նաև Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունն է»։

Իր հերթին, Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Իսրայելի հետ «կառուցողական հարաբերություններին»։

«Սիրելի՛ Գիդեոն, ինչպես գիտեք՝ ԵՄ-ն և Իսրայելը միմյանց կապող շատ բան ունեն։ Ես գնահատում եմ մեր երկխոսությունն ու ներգրավվածությունը, և ես բաց եմ շարունակելու այդ ոգով՝ հարգալից և կառուցողական։ Երկխոսությունը դիվանագիտության հիմքն է, հատկապես, երբ տարաձայնություններ են առաջանում։ ԵՄ-ն միշտ հանձնառու է Իսրայելի հետ կառուցողական հարաբերություններին»,- գրել է Կալլասը X-ում։

Ակնհայտորեն մերժելով Սաարի մեղադրանքը, որ նա գործել է «մոլուցքով և ակնհայտ անարդարությամբ» Իսրայելի նկատմամբ, Կալլասը վերահաստատել է ԵՄ-ի դիրքորոշումը, որ երկու պետությունների լուծումը «միակ կենսունակ ուղին է» «Մերձավոր Արևելքում խաղաղություն բերելու» համար, և որ դաշինքը «դատապարտել է Արևմտյան ափին Իսրայելի կողմից կառուցվող անօրինական բնակավայրերը, որոնք ավելի ու ավելի են դժվարացնում այդ նպատակին հասնելը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի