Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն Հայաստանին բողոքի նոտա է հղել Գյումրիում հուշարձանի վանդալիզմի կապակցությամբ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում խորհրդային հուշարձանի վանդալիզի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա պարզապես խուլիգանություն չէ, այլ մեր երկրների ընդհանուր պատմական հիշողության վրա ուղղված հարձակում և Մեծ Հաղթանակը չարաշահելու փորձ։ Մենք բողոքի նոտա ենք ուղարկել հայկական կողմին»,- ասել է նա։

Զախարովան նաև ասել է, թե ռուսական կողմը ծանոթացել է միջադեպի ենթադրյալ մեղավորի ձերբակալման մասին հաղորդագրություններին և հույս ունի, որ արդարադատությունը կհաղթի։ Միաժամանակ, նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է լռության մեջ։

«Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա ավանդույթ է դառնում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ըստ նրա՝ նման թողտվությունը և Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ուղեկցող, իբր, «հակառուսական արշավը հող են ստեղծել նման բարբարոսական գործողությունների համար»։ Զախարովան նաև հայտարարել է, թե  Հայաստանի իշխանությունների հետ կապված տեղեկատվական ռեսուրսները, իբր, փորձում են Ռուսաստանին մեղադրել հուշարձանը ենթադրաբար պղծելու մեջ։

Ավելի վաղ Factor TV-ն գրել էր, որ Գյումրիի հուշահամալիրի վնասման հանցավոր արարքը ռուսական մեդիադաշտի մի հատվածում վերածվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական սյուժեի․ այն կապվել էր Հայաստանի իշխանությունների, Արևմուտքի ազդեցության, ռուսատյացության և «ուկրաինական սցենարի» հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի