Թրամփը հերքում է, որ ԱՄՆ-ն Իրանում ներդրումներ կկատարի 300 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամի միջոցով

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Թեհրանի հետ փոխըմբռնման հուշագրի միջոցով Վաշինգտոնը ներդրումներ կկատարի Իրանի համար նախատեսված 300 միլիարդ դոլար ծավալի վերակառուցման հիմնադրամի միջոցով, ինչպես նաև չի խնդրել Պարսից ծոցի երկրներին՝ պարտավորվել ներդրումներ կատարել, գրում է CNN-ը։

«Դուք կարող եք ներդրումներ կատարել, եթե ցանկանում եք։ Ոչ ոքի երբեք թույլատրված չէ ներդրումներ կատարել։ Ո՛չ, մենք ներդրումներ չենք կատարում, մենք 10 ցենտ չենք ներդնում, և մարդիկ կարող են որոշել դա անել, բայց դա նրանց գործն է։ Մենք ներդրումներ չենք կատարում, և մենք հիմնադրամ չունենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

CNN-ը հաղորդում է, որ իր տրամադրության տակ հայտնված հուշագրի նախագծի համաձայն՝ «Միացյալ Նահանգները պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ միասին ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար երկու կողմերի կողմից համաձայնեցված համապարփակ ծրագիր՝ միաժամանակ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում», որի իրականացումը պետք է ձևակերպվի ստորագրումից 60 օր հետո:

Ակնկալվում է, որ Թրամփն այսօր՝ G7-ի վերջին օրը, մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ «մի փոքր կքննարկի Իրանի հետ կնքված գործարքը»։

Թրամփն այսօր նաև հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Իրան հուշագիրը վերջնական համաձայնագիր չէ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածները, եթե Իրանն «իրեն լավ չպահի»։

«Դա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե ինձ դուր չգա, եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք կվերադառնանք նրանց գլխին ռումբեր նետելուն»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի