Ինչ է ենթադրում ԱՄՆ-ի ու Իրանի միջև ստորագրվելիք 14 կետանոց հուշագիրը․ Al Arabiya-ն հրապարակել է փաստաթղթի կետերը

Լուրեր

17.06.2026 | 12:30
Փամբակում գտել են 7-ամյա աղջկա դին // ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում ՀՀ-ի համար․ ԼՈՒՐԵՐ
17.06.2026 | 12:25
Նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունները. ՈՒՂԻՂ
17.06.2026 | 12:19
ԱԱ-2026․ Օրվա խաղերը
17.06.2026 | 12:11
Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
17.06.2026 | 12:02
Պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 11:51
«Գոնե մի 100 մանեթ տան,որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն ԲԿՀ-ին առնչվող ձայնագրություն է հրապարակել
17.06.2026 | 11:45
Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը կհամարվի որպես հանրային ծառայության ստաժ․ Քալաշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 11:29
Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը՝ Ներքին Չարբախի այգում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
17.06.2026 | 11:17
Ինչ է ենթադրում ԱՄՆ-ի ու Իրանի միջև ստորագրվելիք 14 կետանոց հուշագիրը․ Al Arabiya-ն հրապարակել է փաստաթղթի կետերը
17.06.2026 | 11:09
«Նոայի» հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
17.06.2026 | 11:01
Հորդորում եմ զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 10:49
ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար՝ ՌԴ-ի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար․ FT
17.06.2026 | 10:45
ԱԱ-2026. Մեսիի հեթ-տրիկը, Կլոզեի ռեկորդի կրկնությունն ու Արգենտինայի վստահ մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 10:38
NYMEX. Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4339.00 դոլար
17.06.2026 | 10:23
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, թե ՀՀ-ից ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով
Բոլորը

Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուրբաթ ստորագրվելիք 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի պատճենը, որը հայտնվել է Al Arabiya-ի տրամադրության տակ, բացահայտում է փոխադարձ պարտավորություններ, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, նավթի արտահանման անհապաղ դյուրացմանը, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացմանը և Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի և միջազգային բոլոր պատժամիջոցների վերացմանը։

Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթղթի 14 կետերն են․

1. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները, ներկայիս պատերազմում իրենց դաշնակիցների հետ միասին, այս փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահին հայտարարում են պատերազմի անհապաղ և մշտական ​​դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պարտավորվում են այսուհետ միմյանց դեմ որևէ թշնամական գործողություն չձեռնարկել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Վերջնական համաձայնագիրը կհաստատի այս հոդվածի և մնացած հոդվածների դրույթները։

2. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պարտավորվում են բանակցել և վերջնական համաձայնության գալ առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

4. Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները վերացնում է ծովային շրջափակումը և կանխում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, վերականգնում է երթևեկությունը առավելագույնը 30 օրվա ընթացքում՝ մինչև դրա լիարժեք հզորությունը։ Նավերի երթևեկությունը պետք է համաչափ լինի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախապատերազմյան շրջանի երթևեկության ծավալին։ Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում դուրս բերել իր ուժերը շրջակա տարածքներից։

5. Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի՝ ապահովելու համար, որ առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակ ուղղությամբ վերսկսվի 30 օրվա ընթացքում՝ նախապատերազմյան ծավալով՝ հաշվի առնելով Իրանի կողմից տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։

6. Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար երկու կողմերի կողմից համաձայնեցված համապարփակ ծրագիր՝ միաժամանակ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Այս ծրագրի իրականացման մեխանիզմը, որպես վերջնական համաձայնագրի մաս, կձևավորվի 60 օրվա ընթացքում։

7. Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրի շրջանակում համաձայնեցվելիք ժամանակացույցով վերացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ներկայում կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային։

8. Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ երբեք միջուկային զենք չի արտադրի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ հարստացված նյութի ճակատագիրը և միջուկային ոլորտին վերաբերող մյուս բոլոր փոխադարձաբար համաձայնեցված հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային կարիքների ճակատագիրը, համարժեքորեն կլուծվեն վերջնական համաձայնագրում. վերջնական համաձայնագիրը կհաստատի այս հոդվածի դրույթները։

9. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ վերջնական համաձայնագրի հասնելուց առաջ նրանք կպահպանեն ստատուս քվոն. Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ստատուս քվոն, և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի Իրանի նկատմամբ կամ չի ուժեղացնի իր ուժերը տարածաշրջանում։

10. Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների վերացման ամսաթիվը, Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը կտրամադրի արտոնություններ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների, ինչպես նաև բոլոր հարակից ծառայությունների արտահանման համար, ներառյալ՝ բանկային գործունեությունը, ապահովագրությունը, տրանսպորտը և այլն։

11. Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի լույսի ներքո, Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կազատվեն և լիովին հասանելի կդարձվեն: Այս միջոցները, անկախ նրանից՝ պահվում են գլխավոր հաշվում, թե փոխանցվում, կօգտագործվեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից որոշված ​​ցանկացած վերջնական շահառուի վճարման համար և լիովին կմատչելի լինեն օգտագործման համար։ Միացյալ Նահանգները պարտավորվում է այս հիմքով տրամադրել բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու լիցենզիաները:

12. Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ կստեղծվի իրականացման մեխանիզմ՝ վերջնական համաձայնագրի հաջող իրականացումը և հետագա պարտավորությունները վերահսկելու համար։

13. Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և այս փոխըմբռնման հուշագրի 4, 5, 10 և 11 հոդվածների իրականացման մեկնարկի և այդ քայլերի շարունակական իրականացման վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները կսկսեն բանակցություններ Վերջնական համաձայնագրի շուրջ՝ միայն մնացած հոդվածների վերաբերյալ։

14. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Նշենք, որ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների լիարժեք դադարեցումն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու՝ Իրանի հիմնական պահանջներից է։ Չնայած դրան՝ Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ չեն պատրաստվում զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լիբանանի հարավից։ Իսրայելական կողմի այս հայտարարություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանն են արժանացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի