Նույնիսկ դժվար ժամանակներում ՌԴ-ն և Թուրքիան խնդիների համատեղ լուծում են գտել․ Շոյգուն՝ Ֆիդանին

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը և Թուրքիան միշտ գտել են փոխադարձաբար ընդունելի լուծումներ տարբեր խնդիրների համար։

Խոսելով համատեղ աշխատանքի մասին՝ Շոյգուն որպես օրինակ բերել է «Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքը»։ Նա նաև նշել է համատեղ աշխատանքն «Ուկրաինայի հարցում՝ թուրքական նավերը ուկրաինական նավահանգիստներից վերադարձնելու, Թուրքիա պարենի մատակարարումը կազմակերպելու և երկար ժամանակ արգելափակված բեռների ապաշրջափակման» վերաբերյալ։

«Մենք միասին աշխատել և համագործակցել ենք ամենադժվարին ժամանակներում»,- համաձայնել է Ֆիդանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին Սիրիայում կայունության հասնելու գործում ունեցած դերի համար և վստահեցրել, որ «Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար»։

Թուրքիայի ԱԳ նախարարն այցով Ռուսաստանում է հունիսի 16-ից 17-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երեկոյան Կազանում կընդունի Հաքան Ֆիդանին, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հիմա այցով գտնվում է Մոսկվայում։ Նա խնդրել է հանդիպում մեր նախագահի հետ։ Այս խնդրանքը կբավարարվի։ Նախագահը վաղը երեկոյան Կազանում կընդունի Թուրքիայի արտգործնախարարին»,- լրագրողներին նախօրեին ասել էր Ուշակովը։

Նա նշել էր, որ Պուտինը չորեքշաբթի արդեն կաշխատի Կազանում, որտեղ հունիսի 17-18-ը կկայանա Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի