Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպման ընթացքում տարբեր թեմաների են անդրադարձել՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ թուրքական կողմի հետ միասին կաշխատեն Կովկասում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում։

Իր հերթին, անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Հաքան Ֆիդանն ասել է․ «Մենք վերահաստատել ենք կայունության և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որ խաղաղության և կարգավորման գործընթացները կբերեն մեր տարածաշրջան։ Մենք գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև արձանագրված առաջընթացից։ Գործընթացում ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում արդյունավետորեն հաստատված խաղաղությունն այժմ արտացոլվում է տեղում»։

Նա ընդգծել է, թե «Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով տարածաշրջանի երկրների և մերձավոր հարևանների կողմից»։

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ուկրաինայում պատերազմին։

«Մեր առաջնահերթությունն այն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերադառնան դիվանագիտական ​​բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե կողմերը համաձայնության գան, մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչպես կարելի է առաջ մղել բանակցությունները արդյունքների վրա կենտրոնացած կերպով։ Ուկրաինայում պատերազմի սրացումը և աշխարհագրական տարածումը մտահոգիչ են։ Առաջնագծի հետևում գտնվող թիրախների վրա հարձակումների աճը և Սև ծովում նավարկության անվտանգությանը սպառնացող հարձակումները, որոնք վնասում են երրորդ կողմերի շահերին, պահանջում են որոշակի միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի