Թրամփը G7-ի առաջնորդներին խոստացել է աջակցել Ուկրաինային՝ Հորմուզի նեղուցում ականազերծմանը նրանց օգնության դիմաց․ Politico

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի երկրների առաջնորդներին կոչ է արել օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում՝ Ուկրաինային աջակցության դիմաց։ Այս մասին  հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

«Չեմ կարծում, որ մեզ մեծ օգնություն է պետք լինելու»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Սակայն, ըստ աղբյուրի, փակ դռների հետևում ԱՄՆ նախագահն «ավելի ճկուն դիրքորոշում» է ընդունել՝ Իրանի հետ գործարքի համար G7 երկրներից ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական աջակցության հասնելով։

«Նրան [Թրամփին] անհրաժեշտ կլինեն G7-ի դաշնակիցների և այլ երկրների կարողությունները՝ Հորմուզի նեղուցն ականներից մաքրելու համար։ Դրա դիմաց պետք է լինեն զիջումներ Ուկրաինայի հարցում։ Շատ մեծ ակնկալիք կա, որ նա կաջակցի Ուկրաինային։ Ահա թե ինչ է նա ասել առաջնորդներին»,- Politico-ին ասել է աղբյուրը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ գագաթնաժողովում կայացած քննարկումները, այդ թվում՝ Թրամփի հետ, «որոշակի լավատեսություն են ներշնչում»։ Politico-ն հաղորդում է, որ Սպիտակ տան նկատմամբ այս լավատեսությունը կիսում են նաև G7-ի մյուս առաջնորդները։

Ֆրանսիայի Էվիան քաղաքում G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը մեկնարկել է հունիսի 16-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թրամփը հանդիպումը որակել է լավ և խոստացել կրկին խոսել Ուկրաինայի նախագահի հետ։ Առաջին օրվանից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ G7-ի առաջնորդները կավելացնեն Ուկրաինային զենքի մատակարարումները և կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ G7-ի առաջնորդները նաև աջակցել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հորմուզի նեղուցը բացելու մասին համաձայնագրին։ Դրա ստորագրումը սպասվում է հունիսի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի