Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվել է, տեքստը շուտով կհրապարակվի

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվել է, և որ դրա տեքստը կհրապարակվի ուրբաթ՝ Շվեյցարիայում պաշտոնական ստորագրումից որոշ ժամանակ անց։ Նա նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցը նույնպես լիովին կբացվի, գրում է Reuters-ը։

Այս շաբաթ կայանալիք G7-ի հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ չգիտի՝ արդյո՞ք կմասնակցի Ժնևում ուրբաթ սպասվող արարողությանը, բայց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այնտեղ կլինի։

«Գործարքն ամբողջությամբ ստորագրված է։ Եվ նեղուցն արդեն մասամբ բաց է, ինչպես գիտեք։ Ուրբաթ այն ամբողջությամբ կբացվի»,- լրագրողներին ասել է  Թրամփը Ֆրանսիայի Էվիան քաղաք ժամանելուց կարճ ժամանակ անց։

Ավելի վաղ Վենսն ասել էր, որ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի, և որ իրանական սառեցված միջոցները չեն ազատվել։

Հարցին՝ ե՞րբ կհրապարակվի փոխըմբռնման հուշագրի տեքստը, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար՝ շատ շուտով։ Ես կասեի՝ ուրբաթ օրվանից հետո որոշ ժամանակ անց։ Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Թեհրանի համար պատժամիջոցների ցանկացած մեղմացում «վարքագծային հարց է։ Եթե նրանք անեն այն, ինչ պետք է անեն, դա կսկսի արդյունքներ տալ»։

Ավելի վաղ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր-Ղալիբաֆը կիրակի էլեկտրոնային եղանակով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի քան 100 օր տևած պատերազմին վերջ դնելու համար։

Համաձայնագրով հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն վերջնական պայմանագրի մանրամասները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի