Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվել է մեկնարկային խաղից հետո
Թունիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության առաջին տուրում թունիսցիները 1:5 հաշվով պարտվել էին Շվեդիայի հավաքականին։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվում է մեկնարկային խաղից հետո։
54-ամյա Լյամուշը 2026թ․ հունվարից էր գլխավորում Թունիսի հավաքականը։
Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ բանակցում է թիմի տեխնիկական տնօրեն Մոնդեր Կեբայերի հետ։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Թունիսի հավաքականը մրցելու է նաև Ճապոնիայի (հունիսի 21) և Նիդերլանդների (հունիսի 26) հետ։