Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար

Լուրեր

23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
Բոլորը

Մեծ Բրիտանիայում սոցիալական ցանցեր մուտքը կարգելվի 16 տարեկանից փոքր օգտատերերի համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը, ինչը նա անվանել է «իրական փոփոխություն երեխաների և ապագայի համար», գրում է The Guardian-ը։

«Սոցիալական ցանցերը երեխաներին դժբախտացնում են, այն հեշտացնում է նրանց նկատմամբ ոտնձգություններն ու բռնությունը, և դա կարող է նույնիսկ վնասել նրանց հոգեկան առողջությանը։ Սա այն բանը չէ, որը ես թեթևությամբ եմ անում, և ես չեմ ներկայացնի այնպես, կարծես սոցիալական մեդիան [ոչ մի] օգուտ չի բերել երիտասարդներին, քանի որ ակնհայտ է, որ դա սխալ է։ Բայց կառավարությունը միշտ ընտրության մասին է, և ինձ համար պարզ է, որ լիակատար արգելքը ճիշտ ընտրություն է»,- ասել է նա՝ ներկայացնելով ծրագիրը։

Դաունինգ սթրիթում ունեցած ելույթում նա ասել է, որ արգելքը ծնողներին վստահեցնելու միջոց է, որ «Մեծ Բրիտանիան ավելի լավը կլինի իրենց երեխաների համար, որ նրանք կունենան արդար հնարավորություն»։ Սթարմերն ասել է, որ կանխատեսումները, թե շատ դեռահասներ կշրջանցեն արգելքը, ինչպես Ավստրալիայում, գործի հետ կապ չունեն։

«Մենք չենք ասում՝ «Տեսեք, դեռահասը ինչ-որ կերպ կարողացավ մի բաժակ խմել, այնպես որ՝ եկեք չանհանգստանանք երեխաներին ալկոհոլի վաճառքն արգելելու համար»։ Մենք դա չենք անում, այնպես չէ՞։ Ես պարզապես չեմ ընդունում դա։ Մեր օրենքները կանոններ են, բայց դրանք նաև մեր արժեքների արտահայտությունն են։ Դրանք ձևավորում են սոցիալական պայմանագիրը, ուստի սա ժամանակի ընթացքում կփոխի ծնողների զրույցները և երեխաների ակնկալիքները»,- նշել է նա։

Սթարմերն ասել է, որ նպատակ ունեն օրենսդրությունն ընդունել մինչև տարեվերջ, իսկ արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ գարնանը։

«Ես պատրաստ չեմ զիջումների գնալ մեր երեխաների անվտանգության և երջանկության հարցում, և այդ պատճառով է, որ այս արգելքը պետք է ուժի մեջ մտնի, և այդ պատճառով է, որ այս արգելքը ուժի մեջ կմտնի։ Դժվար է օրենսդրական ակտեր ընդունել, դժվար է կարգավորել, դժվար է կիրառել։ Ահա թե ինչու մենք այս հարցի վերաբերյալ լայն շրջանակի կարծիքներ էինք ձգտում ստանալ»,- հավելել է Սթարմերը։

Հարցին՝ արդյո՞ք ակնկալում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների կողմից բացասական արձագանք, նա պատասխանել է, թե արգելքը չի նշանակում, որ ինքը դեմ է տեխնոլոգիային և արհեստական ​​բանականությանը։

«Ես չեմ ընդունում և երբեք չեմ ընդունի, որ դուք չեք կարող լինել և՛ տեխնոլոգիաների, և՛ արհեստական ​​բանականության կողմնակից, միևնույն ժամանակ ասել, որ մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին։ Ես երբեք չեմ ընդունելու այն փաստարկը, որ արհեստական ​​բանականության և տեխնոլոգիաների ապագայի համար մենք պետք է մեր երեխաներին թողնենք խոցելի այնպես, ինչպես նրանք եղել են, կամ կարող են լինել ապագայում»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի առավարությունը կիրակի հայտարարել է, որ «առցանց աշխարհում մեծանալ» թեմայով խորհրդակցությանը տրված պատասխանները ցույց են տալիս, որ ծնողների 10-ից 9-ը կողմ է արտահայտվել հավելվածներին մուտք գործելու նվազագույն տարիք՝ 16 տարեկանը սահմանելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի