Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի փոխչեմպիոն դարձած «Կրասնոդարի»՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Քվեարկության արդյունքում 26-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 35,26 տոկոսը։
Երկրորդ տեղը գրավել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան (27,04 տոկոս), եռյակը եզրափակել է ռուս դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը (15,70 տոկոս)։ Քվեարկությանը մասնակցել է 1769 մարդ։
Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ է ճանաչվել «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ մրցաշրջանի արդյունքներով։ Ավարտված մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել էր 42 հանդիպման, դարձել 14 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։