51 քաղաքացի դատարանից պահանջել է իրեն ներառել ընտրողների ցուցակում. նրանցից 5-ն արցախցի է

Լուրեր

07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով ժամը 17:00-ի դրությամբ 51 քաղաքացի է դիմել Երևանի և մարզային դատարաններ։ FactorTV-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 3 դատական գործ, Շիրակի մարզի դատարան՝ 11 դատական գործ, Կոտայք՝ 6, Գեղարքունիք՝ 3, Արագածոտն՝ 1, Լոռի՝ 1 ևԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 26 դատական գործ»,- հայտնեցին Դեպարտամենտից։

Հարցին, թե դիմում ներկայացրած քաղաքացիներից քանի՞սն են արցախցիներ, Դեպարտամենտից նշեցին՝ 5-ը։

Թեև ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով դատարան ներկայացված դիմումները քննվում են հրատապ կարգով, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշումներ չկան, իսկ քվեարկությանը մնացել է 2 ժամ։

Հիշեցնենք՝ Factor TV-ն ռեպորտաժ էր պատրաստել տեղահանված անձանց ընտրական իրավունքի իրացման մասին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բոլորի համար պայմանը նույնն է՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն։

«Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, բնականաբար, նույն կարգն է գործում և նույն ունիվերսալ կանոնը, որ անձը պետք է լինի 18 տարին լրացած և ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն՝ պետք է հասցնել պարզապես մինչև քվեարկության օրը, թեկուզ վերջին աշխատանքային օրը, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որով արդեն հնարավոր կլինի իրացնել ընտրելու իրավունքը»։

Այնինչ, արցախցի հանրային և քաղաքական գործիչները պնդում են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ իրենց 070 կոդով անձնագրով։

«2021 թվականի հունիսին շուրջ 120 արցախցիներ, որոնք 2020 թվականի պատերազմից հետո բռնի տեղափոխվել էին և ապրում էին ՀՀ-ում, 070 կոդով փորձել են քվեարկել և ոստիկանությունը թույլ չի տվել, դիմել են ընտրության օրը դատարան, և բոլոր դեպքերում դատարանը որոշում է կայացրել, որ այո՛, իրենք բոլորը քաղաքացիներ են և ընտրելու իրավունք ունեն։ Ու դատական ակտի հիման վրա կարողացել են քվեարկել»,- նշել էր «Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նույնաբովանդիկ վճիռ օրեր առաջ Քաղաքացիական դատարանն էր կայացրել՝ բավարարելով արցախցի Մարատ Եգանյանի պահանջն ընդդեմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և պարտավորեցնելով կառույցին Եգանյանին ընդգրկել Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում:

Միևնույն ժամանակ, ծառայությունը կրկին հաղորդագրություն էր տարածել՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, իսկ նման որոշումներ իրավասու է կայացնել ոչ թե Քաղաքացիական, այլ Վարչական դատարանը։

Ի՞նչ որոշումներ այս անգամ կկայացնեն դատարանները և արդյո՞ք դիմում ներկայացրած ու դրանք բավարարած անձինք կհասցնեն մասնակցել ընտրությանը, պարզ կդառնա առաջիկա ժամերին։

Ռոզա Վարդանյան